24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Պետք է դիմադրենք այնքան, մինչև թուրք բառը մեզ համար ածական լինելուց դառնա գոյական /տեսանյութ/

«Մայրս, որ Լենինգրադյան փողոցում էր ապրում, հաճախ թոռներից մեկի ձեռքը բռնած, սովորական օրերին, վարդի փունջը ձեռքին բռնած, գալիս էր այստեղ՝ իր ծնողների հիշատակը հարգելու: Նույնն անում եմ նաև ես»,- այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում Ցեղասպանությունից մազապուրծ եղած իր նախնիների պատմությունը հիշեց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։

Հարցին՝ ի՞նչ պատգամ են փոխանցել ծնողներն իրեն, կոմպոզիտորն ասաց․«Ոգու առողջություն, կամքի աստվածատուր ուժ և դիմադրելու կարողություն։ Մենք պետք է դիմադրենք, մինչև մի օր թուրք բառը մեզ համար ածական լինելուց դառնա գոյական։ Ուժեղ պետություն պետք է դառնանք՝ ունենալով խելքի, բարության, գիտելիքների հավատարմության ուժ»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչ է փոխվել իր համար հեղափոխությունից հետո մեկ տարի անց։ «Գիտեք այսօր առավոտյան Հ1-ով լսում էի իմ «Ռեքվիեմը»: Այդ ձայնագրությունը քանի տարի է կա, իսկ ինչո՞ւ չէր հնչում․ զարմանում եմ և դա բացատրում նրանով, որ բան է փոխվել։ Սա փոքրիկ բան է, որն ինձ մտածելու տեղիք է տալիս»,- ասաց կոմպոզիտորը։ 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ