25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արարատ Միրզոյանի կնոջ գրառումը

Այսօր լրանում է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի մեկ տարին: Օրվա հետ կապված Հայաստանի հեղափոխական իշխանության ներկայացուցիչները, ովքեր մեկ տարի առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ակտիվ գործողությունների էին մասնակցում հեղափոխության հասնելու համար, այսօր գրառումներ են արել՝ իրենց հիշողությունների մասին:

Ստորև ներկայացնում ենք ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կնոջ՝ Գոհար Աբաջյանի, գրառումը.

«Արարատին բռնելուց հետո չէի հասկանում ինչ էր կատարվում: Ինձ էլ էին բռնել: Գլխումս անընդհատ Արարատի խոսքերն էին` կամ հաղթելու ենք, կամ նստելու… կամ նստելու…

2 ժամից ինձ բաց թողեցին: Հագուստս և պայուսակս մնացել էին մեքենայի մեջ: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցներից 100 դրամ խնդրեցի, որ տուն հասնեմ: Մրսում էի: Չգիտեի Արարատը որտեղ է:

Գլխումս էլի Արարատի բառերն էին` կամ հաղթելու ենք, կամ` նստելու: Հասկացա, որ այս օրերին պատրաստում էր ինձ:

Հայրենիք կինոթատրոնի շրջակայքում մարդիկ շատանում էին: Իմացա, որ Արարատին ու Սասունին այստեղ են բերել:

Alenը իր ձեռքը վերցրեց խոսափողը ու գլխավորեց շարժումը: Մարդկանց հոսքը չէր դադարում: Պայմանավորվեցինք մաս մաս քաղաքացիներին տանել Հրապարակ: Hayk-ը, Surenը, ես խումբ խումբ համոզում էինք, որ պետք է գնալ Հրապարակ: Մարդիկ դժվար էին համաձայնվում լքել տարածքը: Չէ՞ որ այդտեղ Սասունն ու Արարատն էին.. միգուցե նաև Նիկոլը:

Մի կին բարկացած բղավեց վրաս` դու հասկանու՞մ ես աղջիկ ջան, չեմ գնալու, ստեղ մեր Արարատն ա, իմ պատգամավորը:

Հրապարակում Lenaն կարդաց Նիկոլի ուղերձը: Rubenի, Սուրենի, Eduardի ելույթները ասում էին մի բան` այս հեղափոխությունը գլխատել չի լինի: Annaի ելույթը դրեց վերջակետը:

Վերադարձա տուն: Դեռ ոչինչ չէի զգում: Բացեցի ֆեյսբուքը և կարդացի Vahanի գրառումը.

«Բարի գիշեր Ար..»:

Արցունքները գնացին:

Հաղթելու ենք»,- գրել է նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ