19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Կլոր սեղան Թաֆթսի համալսարանում

Ապրիլի 28-ին ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը մասնակցել է ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցում տեղի ունեցած կլոր սեղանին՝ նվիրված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը, որը կազմակերպել էր համալսարանի Թավիթյան կրթաթոշակային ծրագրի 2014 թ. խումբը:

“Խաղաղության հետքերով” (In Pursuit of Peace) վերնագրով միջոցառմանը մասնակցել են պրոֆեսորներ Մայքլ Գլենոնը, Ալան Հենրիքսոնը, Ռուբեն Շուգարյանը, ինչպես նաեւ տարածաշրջանային փորձագետներ եւ Ֆլետչերի դպրոցի ու այլ համալսարանների ուսանողներ: Միջոցառումը նվիրված էր Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ զինադադարի ստորագրման 20-ամյակին: 

Մասնակիցները կարծիքներ են փոխանակել Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ հակամարտության քաղաքական, իրավական ու մարդասիրական ասպեկտների, ինչպես նաեւ տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական զարգացումների վերաբերյալ:

Իր խոսքում Ռոբերտ Ավետիսյանը ընդգծել է համապարփակ եւ կառուցողական բանակցային գործընթացի, բանակցություններին ԼՂՀ-ի լիիրավ մասնակցության վերականգնման եւ հակամարտող կողմերի միջեւ վստահության բարձրացման միջոցառումների իրականացման կարեւորությունը:

Ռ.Ավետիսյանը նաեւ ներկայացրել է զինադադարի ռեժիմի պահպանման ու Ադրբեջանի հետ հակամարտության խաղաղ կարգավորման համար արդյունավետ բանակցությունների ակտիվացմանը վերաբերվող գաղափարներ: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ