25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Խաղաղությա՞ն եք նախապատրաստում, հա՞: Զարմանալի չէ, որ Նիկոլ Փաշինյանը շատ դրական է խոսում Ալիևի մասին, ու ինչքան ուժ ունի, չարությամբ է խոսում հանրապետականների, Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի մասին

«Խաղաղությա՞ն եք նախապատրաստում, հա՞։ Խնդիր չի, ճիշտ եք անում։ Խաղաղության նախապատրաստելու համար երաշխավորեք, որ շփման գծում և պետական սահմանի վրա մեխանիզմները ներդրված կլինեն, և ով որ մեղավոր կլինի նոր պատերազմի համար, կպատժվի։ Խաղաղությունը չեն կառուցում վերելակային դիվանագիտությամբ, խաղաղությունը չեն կառուցում հանրային շփումներով։ Ես դեմ չեմ դրանց։ Ես շատ լավ հասկանում եմ, որ մենք էլ ենք մեր տարածաշրջանում ապրելու մեր հայրենիքում, և անգամ եկվոր ադրբեջանցիները այլևս այստեղ են ապրելու, և մենք մի օր պարտավոր ենք լինելու ապրել իրար կողքի։ Բայց այդ խաղաղության պայմանները հայտնի չեն»,- PARA TV-ին տված իր հարցազրույցում հայտարարել է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Վերջինս վստահ է, որ խաղաղությունը կարող է պարտադրել ուժեղը, բայց երբ քո ամբողջ ուժը բացառապես PR դաշտում է, երբ քո ամբողջ ուժը բացառապես հերիքում է քո ներքին քաղաքական հակառակորդներին պատժելու, նստացնելու, գործեր հարուցելու, վարկաբեկելու համար, զարմանալի չէ, որ Նիկոլ Փաշինյանը շատ դրական է խոսում Ալիևի մասին, ու ինչքան ուժ ունի, չարությամբ է խոսում հանրապետականների, Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի մասին։

«Դու քո երկրում չես կարողանում համերաշխության մթնոլորտ ապահովել, պարոն, դու խաղաղություն ես ուզում ապահովել քո արտաքին թշնամու հե՞տ, այն դեպքում, երբ քո երկրի ներսում սեր ու համերաշխություն չի էլ եղել քո՝ կեղծ օրակարգով «հեղափոխության» իշխանափոխության ժամանակ»,- նշեց ԱԺ 6-րդ գումարման Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը։

Ա. Աշոտյանը կարծում է, որ Ալիևին թերագնահատել չի կարելի։ Նա շատ խորամանկ, շատ փորձառու, շատ լավ կրթություն ստացած, տեսած ընտանիքից սերված, իր պետության, իր ժողովրդի առաջնորդն է։

«Երբ այս իշխանություններն ասում են, որ Սերժ Սարգսյանը լեգիտիմ չէր, ո՞նց է, որ նույն վարչապետի մամլո խոսնակը Factor.am-ի տաղավարում հայտարարում է, որ Ալիևը լեգիտիմ է։ Այսինքն՝ աբսուրդի թատրոնը տեսեք։ Հայաստանի գործող իշխանությունն ասում է, որ Սերժ Սարգսյանն ու նախորդ իշխանությունը լեգիտիմ չէին, բայց այդ նույն իշխանությունն ասում է, որ Ալիևը լեգիտիմ է, իր ձևի մեջ, բայց լեգիտիմ է։ Տղերք, լո՞ւրջ եք ասում, դուք իրոք այդպե՞ս եք մտածում. դա շատ վատ է, շատ վատ»,- ասաց Արմեն Աշոտյանը։

ԱԺ նախկին պատգամավորը հավելեց նաև, որ իրեն դուր չեկան Նիկոլ Փաշինյանի՝ ԵԽԽՎ-ում ունեցած ելույթի  պատասխանները՝ կապված Ղրիմի, Իրանի հետ։ Նման հանդիպումներին, ըստ Ա. Աշոտյանի, պետք է գնալ պատրաստ տրամաբանությամբ, բայց երբ որ դու քո սեփական տնից ուղիղ միացման՝ live-ի տրամաբանությամբ ես պատասխանում շատ ավելի գիտակ, լուրջ, խորամանկ մարդկանց հարցերին, դա խոսում է այն մասին, որ դու չես գիտակցում, թե որտեղ ես գտնվում, և ինչ բեռ ու առաքելություն ես կրում այդ պահին։

«Իրանի հետ կապված զարգացումներում ես հուսով եմ, և առհասարակ հուսով եմ, որ մեր իշխանությունները գոնե այս պահից, եթե ավելի լավ բան չեն կարող ստեղծել, հինը չեն քանդի։ Ես Հայաստանից ավելի համագործակցված օրակարգ եմ ակնկալում Վրաստանի հետ, հատկապես չինական տարածաշրջանային նախագծերի, այսպես ասած՝ «Մեկ ճանապարհ, մեկ գոտի» պրոյեկտում համապատասխան ներգրավվածություն։ Ես ակնկալում եմ այս իշխանություններից Եվրամիություն-Հայաստան համաձայնագրի, վերջապես, մեկնարկ, որ սկսեն դա անել, մի տարի անցել է։ Ես ակնկալում եմ այս իշխանություններից, որ վերջապես կոտրեն անվստահությունն իրենց հանդեպ, որը ձևավորված է Մոսկվայում, ՌԴ-ի կողմից, և դրա համար պետք են խիզախ քայլեր, որոնք ենթադրում են սեփական սխալների ընդունում և սրբագրում»,- եզրափակեց ՀՀԿ փոխնախագահը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ