15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ոտքերը մեխած դատապարտյալին կտեղափոխեն հիվանդանոց

Վանաձորի քրեակատարողական հիմնարկում գտնվող 39- ամյա Արթուր Սմբատյանը  ոտքերը չի մեխել, այլ միայն մեկ ոտի բութ  եւ ցուցամատի արանքում գտնվող մաշկը: Այս մասին Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց  արդարադատության նախարարության  քրեակատարողական վարչության լրատվական վարչության պետ Գոռ Ղլեչյանը: “Դա տեւել է երեւի մեկ-մեկուկես  ժամ: Դատապարտյալին հանել են այդ վիճակից”,-ասաց նա՝ ավելացնելով, միջադեպը տեղի է ունեցել 2 օր առաջ: Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների Արթուր Սմբատյանը իբրեւ բողոքի նշան՝ մեխել էր ոտքերը:

Բնականաբար, մեխելուց հետո վերք է առաջացել, սակայն Արթուր Սմբատյանը հրաժարվում է բուժօգնությունից: Գոռ Ղլեչյանի խոսքով, նույնիսկ շտապօգնություն է կանչվել, սակայն դատապարտյալը անդրդվելի է մնացել: “Հիմա համաձայնվել է նրան պիտի տեղափոխեն Վանաձորի քաղաքային հիվանդանություն, բայց չի բացառվում, որ նա էլի մտափոխվի”,-ասաց Գոռ Ղլեչյանը:

Ինչ վերաբերում է նրա հիվանդությանը, թե բուժումը կիսատ է մնացել ու տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ, Գոռ Ղլեչյանը նշեց, որ կա բժիշկների համապատասխան եզրակացությունը, ըստ որի Սմբատյանը կարող է տեղափոխվել ՔԿ հիմնարկ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ