16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Իրազեկեցին փաստաբանները /ֆոտո/

ՀՀ փաստաբանների պալատը, Պալատի երիտասարդական խորհրդի եւ փաստաբանական դպրոցի ունկնդիրների մասնակցությամբ մայիսի 1-ին՝ Աշխատանքի օրվա կապակցությամբ, Հյուսիսային պողոտայում իրականացրել են իրազեկման ակցիա, որի կարգախոսն է ՙպաշտպանված աշխատող, բարեխիղճ գործատու` հզոր հայրենիք՚:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը աշխատանքի օրվա կապակցությամբ շնորհավորելով աշխատավորներին նշել է.ՙթե՜ հայ աշխատողը եւ թե՜ գործատուն պետք է իմանան, որ  իրենք պաշտպանված են: Կոչ եմ անում պաշտպանել սեփական աշխատանքային իրավունքները՚: Ըստ Արա Զոհրաբյանի աշխատանքային վեճերում դատական նախադեպերը հիմնականում աշխատողի օգտին են:

Երիտասարդ փաստաբանները շուրջ 500 թռուցիկներ են բաժանել քաղաքացիներին եւ պատասխանել նրանց հուզող հարցերին:

Թռուցիկներում հակիրճ ներկայացվել են իրավունքները եւ աշխատանքային կարգապահությանը վերաբերող դրույթները.

 

ԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՍ.

1.Անվնաս պայմաններում աշխատելու ,

2. Աշխատավարձ ստանալու ամբողջական եւ ժամանակին (գիշերային, արտաժամյա եւ հանգստյան օրերին աշխատելու դեպքում ստանալ արտաժամյա հավելավճար),

3. Աշխատանքի ընդմիջման

4. Արձակուրդի

5. Ժամանակավոր անաշխատունակության դեպքում նպաստ ստանալու,

  

ՄԻ ՄՈՌԱՑԻՐ

1. Ենթարկվել աշխատանքային կարգապահությանը,

2. Ժամանակին աշխատանքի ներկայանալու ,

3. Գործառույթներդ ու գործատուի այլ հանձնարարությունները բարեխիղճ կատարել,

Հարգելի քաղաքացի այսօր ճանաչելով ու պաշտպանելով սեփական իրավունքները՝ բարեխիղճ կատարելով աշխատանքային պարտականությունները` դու կայացնում ես գալիքի Հայաստանը:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ