28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

”Աչք ունեցողը թող տեսնի, ականջ ունեցողն էլ թող լսի”

”Իսկ ե՞րբ չեն իշխանության մաս կազմել, ուղղակի ևս մեկ անգամ ցույց են տալիս այն, ինչ բազմիցս ասվել է, աչք ունցողը թող տեսնի, ականջ ունեցողն էլ թող լսի, գլուխ ունեցողն էլ հասկանա”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը` ի պատասխան հարցի, թե արդյոք ԱԺ նախագահի ընտրություններում մեծամասամբ Գալուստ Սահակյանի օգտին քվեարկելը ցուցյ է տալիս, որ ԲՀԿ-ը իշխանության հետ սերտ հարաբերությունների մեջ է:

Մեհրաբյանը նշեց, որ ԲՀԿ-ական որոշ պատգամավորներ փորձում են ընդդիմադիրի անվանում ձեռք բերել և հասկանալով, թե դա ինչքան է հեռու դա իրականությունից`  բարոյական տեսակետից խոցելի վիճակում են հայտնվում հանրության աչքերում: ”Ես սա մեղմ եմ ասում, նման կարգի խոսակցությունները, թե ես չեմ քվեարկել, ձին էլ իմը չի, այդ կարգի պատմություններ է հիշեցնում:

Պարզապես հանրության համար պետք է միանշանակ լինի, որ ընդդիմություն չկա, չկա լավ և վատ ընդդիմություն, կա քաղաքական ընդդիմություն ունենալու խնդիր”:

Ըստ քաղաքագետի` այն ընդդիմությունը, որ մենք այսօր ունենք, պարզապես բարոյազրկված ու որակազրկված կառուցներ են, որոնք դեմոտիվացված են քաղաքական պայքարի հարցում: ”Նրանց ավելի շատ հետաքրորում է մասնաբաժին ունենալ կոռուպցիոն լծակներում, փորձել ապրել, ինչքան Աստված տվել է  ապրելու իրավունք, բայց դա կապ չունի Հայաստանի քաղաքացիների իրական շահի հետ”,-եզրափակեց Ռուբեն Մեհրաբյանը:  

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի ընտրություններում ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանի թեկնածությանը բացի ՀՀԿ-ից, ըստ հաշվարկների, կողմ էին քվեարկել ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ