25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պահանջում եմ Փաշինյանի հրաժարականը. Մարինա Խաչատրյան

Այն ինչ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում իշխանափոխությունից հետո` պարզ բառով կոչվում է Հայաստանի ԿՈՐԾԱՆՈՒՄ։

Վերհիշենք նոր իշխանության անցած ուղին, նրանց կատարած գործողությունները կետ առ կետ և կհասկանանք, թե ինչի հետ գործ ունենք։ Միայն այդ ժամանակ կկարողանանք միահամուռ ուժերով որոշել մեր երկրի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ռազմավարությունը։

Եվ այսպես.
  1. Հարձակում առողջապահական համակարգի վրա

– Գարդասիլի ծրագրի գաղտնի ներդրում և իրագործում` միջազգային բոլոր նորմերի խախտմամբ
– Հանրային միջոցների յուրացումներ, ահռելի պարգևավճարներ
– Պետական գույքի վաճառի գաղտնի գործընթացների կազմակերպում
– Կեղծ «բարեփոխումների» գովազդ և ժողովրդի զգոնության թուլացում
– «Գործ տալու» ու «գլխին սարքելու» մշակույթի ներդրում առողջապահական համակարգում
– Թմրամիջոցների քարոզ և օրինականացման փորձեր
– Բժշկական հանրության կարծիքի արհամարհում և իրավունքների ոտնահարում

  1. Հարձակում կրթական համակարգի վրա

– Ուսուցիչների վարքականոնի մշակում` «սանձարձակ» ուսուցիչներին «կարգի հրավիրելու» համար
– Անհայտ սեռի անձանց պատվում նախարարության շենքում
– Կեղծ ծրագրերի իրականացման իմիտացիա
– Կրթական համակարգի աշխատողների կարծիքի արհամարհում և իրավունքների ոտնահարում

  1. Հարձակում հայ մշակույթի վրա

– Մշակութային արժեքների «վերաարժևորում»
– Հայ մշակույթի պատմության աղավաղում
– Մշակույթի գլխատում` անհայտ ծագման առանձնյակների կողմից
– Մշակութային գործիչների կարծիքի արհամարհում և իրավունքների ոտնահարում

  1. Հարձակում եկեղեցու վրա

– Ֆիզիկական հարձակում Վեհափառի վրա
– Հակաքրիստոնեական քարոզ
– Ապազգային միջառումների կազմակերպում ՀՀ տարբեր բարձր ամբիոններից, անբարոյականության քարոզ, անբարոյականության օրինականացման փորձեր
– Ատելության քարոզ ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔԻ պաշտպանություն իրականացնող անձանց նկատմամբ

  1. Հարձակում տնտեսության վրա

– Ներքին և արտաքին ներդրումների դադարեցում
– Վարկային բեռի անտանելի ծանրացում
– Գնաճ
– Աշխատատեղերի կրճատում, գործազրկության կտրուկ աճ
– ՀՀ քաղաքացու կարծիքի արհամարհում և իրավունքների ոտնահարում

  1. Հարձակում ազատ խոսքի իրավունքի և չորրորդ իշխանության վրա

– Լրատվամիջոցների պախարակում ԱԺ «պատգամավորիկների» կողմից
– Լրատվամիջոցներին վտարելու փորձեր
– Լրատվամիջոցներին գնելու փորձեր
– Լրատվամիջոցներին վախեցնելու փորձեր

  1. Հարձակում ՀՀ ներքին համերաշխության վրա

– Ատելության մթնոլորտի ստեղծում
– Անձի պաշտամունքի մթնոլորտի ստեղծման փորձեր
– Ուժային կառույցների կողմից ՀՀ քաղաքացիների ազատ կամարտայատման ճնշում և խիստ վերահսկողություն

  1. Հարձակում ՀՀ արտաքին հարաբերությունների վրա

– Սփյուռքի հետ կապերի խզում
– Թշնամանքի սերմանում տարբեր երկրների նկատմամբ
– «Ախպերական» հարաբերություններ Ադրբեջանի և Մեհրիբան խանումի հետ (Ձեր կենացը)

ՇԱՐՈՒՆԱԿԵՔ ՑԱՆԿԸ

Այս պարագայում երկու մոտեցում կա։
ՀՀ ժողովրդի ինչ-որ օրգանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կամ տեղյակ է, որ Հայաստանը տանում է ոչնչացման, կամ «գլխի չի ընկնում»։

Եթե տեղյակ չէ, ապա ինձ հետաքրքիր է, թե ինչու՞ է նա ամեն երեկո տուն գնալով դատարկ ստամոքսին 4 բաժակ օղի կոնծում։ Թե՞ լավ էլ տեղյակ է, նույնիսկ գիտակցում է իր կատարած պետական դավաճանությունը և Հայաստանը դեպի կործանում տանող «փայլուն» գործողությունների հետևանքները, և ցանկանում է բթացնել առանց այդ էլ դժվարությամբ գործող ուղեղը։

Այս տարբերակներից որն էլ լինի, նա չպետք է շարունակի պաշտոնավարել և կործանել ՄԵ՛Ր երկիրը։
Պաշտոնից հեռանալու պայմաններն էլ, կարծում եմ, շատ դաժան են լինելու։
Չի ներվելու ոչ մի բան, ոչ իրեն, ոչ իր կողակիցներին, ոչ իր հպատակներին, ոչ էլ իր տերերին։

ՄԵԶ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՆՈՐ ԱՌԱՋՆՈՐԴ։

Ուժեղ կամքի տեր, պետականամետ, ազգային, գրագետ, մանիպուլյացիայի և նեյրո-լինգվիստիկ ծրագրավորման չենթարկվող, լավ դիվանագիտական հարաբերություններ ստեղծելու ունակ, հանրային կարծիքը հաշվի առնող, հանրությունից չկտրված, իր խոսքի տեր ՄԱՐԴ։

ԵՍ ՉԵՄ ԱՐՏԱԳԱՂԹԵԼՈՒ ՄԵՐ ԵՐԿՐԻՑ ՄԻ ԵՐԿՈՒ ԲՈՒՌ ԼԱԾԻՐԱԿԻ ՊԱՏՃԱՌՈՎ։

Երևանի նախկին ավագանու ԵԾ խմբակցության անդամ Մարինա Խաչատրյան

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ