Ինչու՞ էր Րաֆֆի Հովհաննիսյանը Թուրքիա գնացել/վիդեո/
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ”Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը խոսեց ապրիլի 24-ին Թուրքիա կատարած իր այցի մասին:
“ Գտնվում էի Ստամբուլում մասնակցելու մեր հայրենակիցների և նաև առաջադեմ քրդերի ու թուրքերի կողմից կազմակերպված միջոցառումներին: Ինչպես գիտենք մեր պարագայում ցեղասպանությունը ոչ միայ ժողովրդի կործանում էր , այլ նաև բնահանում, տեղահանում: Ես առիթ ունեցա ելույթ ունենալ “Թալեաթ փաշա” երկաթուղային կայարանում, հոծ բազմության առջև: Դա նույն կայարանն էր, որտեղից ժամանակին ելույթներ են ունեցել Սիամանթոն, Զոհրաբը, Վարուժանը”, -ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա տեղեկացրեց, որ միջոցառումների ժամանակ՝ Թուրքիայում ցեղասպանության մասին բազմաթիվ ազգեր են խոսել: Հովհաննիսյանը հարցազրույցներ է տվել նաև Թուրքիայի առաջադեմ հեռուստաընկերություններին:
Նա կարևորեց հատկապես Թասիմ հրապարակում՝ քրդերի և թուրքերի կազմակերպած բաղզմահազարանոց հավաքը, որ ժամանակ ոգեկոչվել է ցեղասպանության զոհերի հիշատակը:
Նա ողջունեց Թուրքիայում առաջադեմ երիտասարդների և գիտակից թուրքերի ավելի ստվարանալու փաստը: Պոլսահայ համայնքի հայանպաստ գործնեությունը
Հարցազրույցների մեխը սակայն Էրդողանի հայտարարությունն էր, որը նախադեպային էր նորագույն պատմության ընթացքում՝ առ այն, որ Թուրքիայի վարչապետը թեև խուսափեց ցեղասպանություն եզրից, բայց ցավակցություն հնչեցրեց: Այս անգամ իրենք չսպասեցին որ Օբաման կամ մեկ ուրիշը ցեղասպանություն բառը օգտագործի, այլ միանգամից իրենք խոսեցին, եթե այդ հայտարարությունը անկեղծ է ապա մենք կունենանք էական փոփոխություններ հարյուրամյակի միջոցառումներին ընդառաջ”,-նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը: