15 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Մեհրիբան Ալիևայի հայտարարությունը փորձ էր հակադարձել Աննա Հակոբյանին /տեսանյութ/

Մեհրիբան Ալիևայի հայտարարությունը փորձ էր հակադարձել Աննա Հակոբյանի մարդասիրական նախաձեռնությանը, «Հենարան» մամուլի ակումբում  լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով Ալիևի կնոջ այն հայտարարությանը, թե ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանը երբեք չի համակերպվի իր տարածքների կորստյան հետ ու Ղարաբաղի ամեն գյուղում և քաղաքում ծածանվելու է Ադրբեջանի դրոշը:

 

«Աննա Հակոբյանի առաջարկում ոչ թե խնդրի լուծումն է դրված, այլ՝ խաղաղություն քարոզելու, ինչը Մեհրիբան Ալիևան փորձեց ջարդել ու ասել, որ իր պատկերացմամբ խաղաղությունն այն է, երբ Արցախի բոլոր գյուղերում և քաղաքներում ծածանվի արդբեջանական դրոշը: Եթե այս խաղաղությունը չենք ընդունում, պետք է հասկանանք, որ այս նախաձեռնության մեջ պետք է ինչ-որ բաներ փոխենք: Հասկանալի է չէ՞, որ Մեհրիբան Ալիևան բոլոր պետական ինստիտուների հետ համաձայնեցրել է այս հայտարարություննը ու նուն ձև էլ մեր պետական այրերը, երբ մի բան ասում են դրանք համաձայնեցված են, ու ես շատ ուրախ եմ, որ ոգեշնչման կոչ ունեցան ինչպես Դավիթ Տոնոյանի, այնպես էլ Արթուր Վանեցյանի հայտարարություններից: Դրանք պետք է վերածել իրական քաղաքականության», – ասաց Պողոսյանը:

Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանը ԱՄՆ Կոնգրեսում կազմակերպված երեկոյի և «Կարնեգի» հիմնադրամում Վաշինգթոնի առաջատար փարձագետների հետ հանդիպման ժամանակ խոսել էր «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության մասին՝ նշելով, որ դրանպատակը կանխելն է մարդկային կյանքերի կորուստը բոլոր կողմերից:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ