Քառյակը քննարկել է ԲՀԿ-ի երեկվա դիրքորոշումը
Ազգային ժողովի ոչ իշխանական քառյակն այսօր հերթական դռնփակ նիստն է անցկացրել, որի ընթացքում քննարկել է Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի, ՍԴ-ի որոշման և այս խնդիրներով արտահերթ նիստ անցկացնելու հարցերը: Այս մասին նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Նա նշեց, որ ծանոթացել են այս հարցով Կառավարության ներկայացրած նախագծին, և արձանագրել, որ իրենց մտահգությունները դեռ մնում են:
՛՛ Քառյակի անունից կներկայացվեն առաջարկություններ, որոնք կլինեն մեր նախագծի տրամաբանության շրջանակներում, և տեսնենք՝ ինչպես են կողմնորոշվում նրանք, դրանից հետո կորոշենք մեր անելիքը; Եթե ընդունվի, հարցը լուծված կլինի, եթե ոչ, կորոշենք մեր հետագա անելիքները՛՛,-ասաց Հակոբյանը:
Հարցին, թե արդյոք նիստում քննարկվել է քառյակի անդամ ԲՀԿ-ի երեկվա դիրքորոշումը ԱԺ նախագահի ընտրությանը մասնակցել ու քվեարկել Գալուստ Սահակյանի օգտին, Հակոբյանը պատասխանեց, որ այս հարցը ևս քննարկվել է: ՛՛Քառյակի միասնական օրակարգում հարց չի եղել ԱԺ նախագահի ընտրության, մենք ունենք մոտեցում՝ եթե ընդհանուր օրակարգ չի լինում, յուրաքանչյուրս ինքն է որոշում՝ ինչպես վարվել, իսկ այս հարցում միասնական որոշում չի եղե՛՛:
Միաժամանակ Հակոբյանը գտնում ՝ լավ կլիներ, որ այս հարցում միասնական դիրքորոշում լիներ:
՛՛Դա կլիներ, թե միասնական թեկնածու, թե միասնական չմասնակցել: Ես կոռեկտ չեմ համարում գնահատական տալ, բայց կա մոտեցում՝ կարողանանք պահպանել համագործակցությունը՛՛: