24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ով դա արել է՝ սրբություն չունեցող անձնավորություն է. Ոստիկանապետը՝ «Եռաբլուրում» մեքենաներից կատարված գողության մասին

Ոստիկանությունը զբաղվում է ապրիլի 2-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնի հարակից տարածքում կայանված մեքենաներից կատարված գողությունների դեպքով։

«Միանշանակ, ես ինքս դատապարտում եմ նման արարքն ու այն էլ այնպիսի վայրում, ինչպիսին Եռաբլուրն է։ Բայց ես տեղեկացնում եմ, որ մի փոքր էլ այնպես չէ եղել, ինչպես ներկայացվում է։ Հանրության մեջ կան որոշակի մարդիկ, որոնք նշում են, թե դա իրավապահների ներկայությամբ է եղել։ Այո՛, անվտանգությունից ելնելով՝ այնտեղ եղել են ոստիկանության ծառայողներ և այլ գերատեսչությունների ծառայողներ, սակայն երբ օրակարգային միջոցառումն ավարտվել է, ոստիկանների ծառայությունը նույնպես  ավարտվել է. և դեպքը տեղի է ունեցել ոստիկանների բացակայության պարագայում՝ այն հատվածներում, որտեղ տեսանելի չէր կարող լինել», – ասաց ոստիկանապետը։

Նա նշեց՝ «ով դա արել է, սրբություն չունեցող անձնավորություն է»։

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին, երբ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգում էին 2016թ. Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը, պանթեոնին հարակից տարածքում կոտրել էին Ապրիլյան պատերազմում զոհված Արմեն Ուրֆանյանի հարազատների մեքենայի պատուհանն ու խոշոր գումար հափշտակել։ Նմանատիպ հարձակման էր ենթարկվել նաև News.am լրատվական կայքի լրագրողի մեքենան։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ