20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Թուրքիայում նախագահական ընտրություններին ընդառաջ սոցհարցում է անցկացվել

Թուրքիայում օգոստոս ամսին կայանալիք նախագահականընտրություններին ընդառաջ անցկացվել է սոցհարցում: Սոցհարցմանը Թուրքիայի  31 շրջանից և 17 գավառից մասնակցել է 10 440 հոգի, գրում է Ermenihaber.am-ը:

Նրանց 70%-ն, այն հարցին, թե Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ-AKP ) նախագահի թեկնածուն ով կուզենային որ լիներ, պատասխանել է` ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Հայստնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը:

Իսկ այն հարցին, թե Էրդողանի` նախագահ դառնալու դեպքում, վարչապետի պաշտոնում ում կուզենային տեսնել, հարցվածների մեծ մասը (19 %-ը) ընտրել է ներկայիս արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուին:  Իսկ ներկայիս նախագահ Աբդուլլահ Գյուլը այս ցուցակում 2-րդն է` 17%:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ