26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Էլ «ասֆալտին չե՞ն փռի».Կառավարությունում հիացած են «ՍԱՍ»-ի Արտակով եւ Սամվել Ալեքսանյանով

Այսօր ապրիլի 3-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, հարցին, թե օլիգարխներից ովքե՞ր են մուծվել ՊԵԿ-ին իրենց նկատմամբ գործեր հարուցելուց ազատվելու համար, ասաց, որ նման վիճակագրություն չկա՝ հավելելով, թե պետք է սահմանել ովքեր են այդ օլիգարխները՝ վստահեցնելով, որ Հայաստանում օլիգարխներ չկան.

«Օլիգարխն այն անձն է, որ իշխանական լծակները, իր կապիտալն օգտագործելով ինչ-որ զարտուղի բաներ է անում»: Հիշեցնենք, մամուլում տեղեկություն է շրջանառվում, թե որոշ օլիգարխներ մուծվել են ՊԵԿ-ին եւ վերադարձել Հայաստան:

Դիտարկմանը, որ նախկին օիգարխների մասին է խոսքը, մասնավորապես Արտակ Սարգսյանի (ՍԱՍ-ի Արտակ), Անանյանը կարծես թե զարմացավ.

«Արտակ Սարգսյանը նախկին օլիգա՞րխ է Ձեր կարծիքով: Նրանց գործունեությունը, ինպես ոչ շատ վաղ անցյալում, այնպես էլ՝ հիմա, նույն շրջանառությունն ունեն: Եթե Ձեզ հետաքրքրում է, ասեմ, որ նրանք ՀԴՄ կտրոններ տրամադրելու գործում առաջամարտիկներից են: Օրինակ «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցը նորմալ է աշխատում, այդպիսի վարքագիծ է դրսևորում: Եթե Ձեզ հետաքրքրում է Սամվել Ալեքսանյանի բիզնեսները, ապա հավաքական առումով իրենք ավելի շատ հարկ են վճարել, քան՝ նախկինում: Ուղղակի պետք է ուշադիր լինել և ճիշտ ընկերությունների համախումբ վերցնել»:

Եթե հաշվի առնենք այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը ոչ վաղ անցյալում հայտարարեց, թե իրեն գոհացնում է ՊԵԿ նախագահի աշխատանքը, տրամաբանական է որ ՊԵԿ նախագահի կարծիքը կիսում է նաեւ մինչ իշխանությունը ԱԺ ամբիոնից՝ աջից-ձախից օլիգարխներին «ասֆալտին փռող» , վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանը: 

Նկատենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանում լիգարխներ չկան, նրանք «խոշոր սեփականատերեր» են: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ