02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Շարմազանովի հերոսը

26 տարի առաջ այս օրը Արցախի զինված ուժերի լեգենդար գեներալ Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) գլխավորությամբ վնասազերծվեց Քարվաճառի ռազմակայանը: 2019-ի նույն օրը Սամվել Կարապետյանը թողնում է Արցախի Պաշտպանության փոխնախարարի պաշտոնը:

Ցանկացած ժողովրդի պատմություն, նախ և առաջ, հաղթանակների ու պարտությունների պատմություն է: Իսկ հաղթանակները, նախ և առաջ, կերտում են գաղափարի նվիրյալները:

30 տարի շարունակ Սամվել Կարապետյանը անձնվիրաբար ծառայել է հայրենիքին Նա այս պայքարին տվել է ամեն ինչ՝ գիտելիք, կամք, առողջություն: Նրա առաջնորդությամբ մեր զինվորը փառապանծ հաղթանակներ է տոնել Արաքսից մինչ Օմար՝ չկրելով որևէ պարտություն:

Իրական հերոսը Սամվել Կարապետյանն է, ով ամեն ինչ ներդրեց հանուն հաղթանակի և Արցախի ու Հայաստանի հզորության:

Ապագա պատմաբանները պետք է իր օրինակով դաստիարակեն մեր ազգի տղաներին:

Նա, հիրավի, հայոց հռչակավոր հրամանատարներ Մադաթովի, Բաղրամյանի և Բաբաջանյանի արժանի հետնորդն է:

Վարձքդ կատար, սիրելի՛ եղբայր:
Ապրի՛ր առողջ

Գրում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ