15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Քաղաքապետարանը դարձյալ չի կարողացել արդարացնել իր ակնհայտ խախտումները. Օմբուդսմեն

Երկակի ստանդարտներով տարածքների սեփականաշնորհման Օմբուդսմենի հայտարարությանը Երևանի քաղաքապետարանը հակադարձել է ծավալուն, բայց ակնհայտորեն հիմնազուրկ: Չունենալով փաստարկներ՝ Քաղաքապետարանն անհարկի մեջբերումներ է անում օրենքից: Նման խրթին պարզաբանման մեջ ընդհանրապես բացակայում է պարզությունը, ավելին՝ փորձ է արվում տպավորություն ստեղծել իբր կա որևէ արդարացում ակնհայտ և համատարած խախտումներին:

Կարելի էր բավարարվել այսքանով, սակայն անդրադառնում ենք Քաղաքապետարանի արդարացումներին նաև կետ առ կետ.

  1. 1.    Երևանի քաղաքապետարան. Մայրաքաղաքի դեռևս ոչ բոլոր բակային տարածքներում են հստակեցված գոտիավորման սխեմաները:

Պաշտպանի  աշխատակազմ. Մեր բարձրացրած խնդիրը   վերաբերում է Արաբկիր վարչական շրջանին, որի գոտիավորման նախագիծը հաստատվել է դեռևս 2007 թվականին:  

  1. 2.     Երևանի քաղաքապետարան. Բակային տարածքները հարկավոր է ազատել ինքնակամ կառուցված և ժամանակավոր շինություններից:

           Պաշտպանի աշխատակազմ. Այո, եթե այդ գործընթացը չի իրականացվում երկակի ստանդարտներով և վերաբերում է ինքնակամ կամ ժամանակավոր կառուցված բոլոր շինություններին: Մինչդեռ, կան արտոնյալներ, որոնց շինությունները չեն քանդվում:

  1. 3.    Երևանի քաղաքապետարան. 2009թ. Երևանի կարգավիճակի փոփոխությամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել բնակավայրերի ծրագրային փաստաթղթերը համապատասխանեցնել գործող օրենսդրության պահանջներին։ Երևան քաղաքի ավագանին է որոշում ընդունում Երևան քաղաքի գլխավոր հատակագծին համապատասխան մշակված՝ Երևան քաղաքի առանձին տարածքների գոտիավորման նախագծերի, ինչպես նաև նախագծային առաջադրանքների վերաբերյալ:

         Պաշտպանի  աշխատակազմ. 2013 թվականին, սակայն,  կրկին ավագանու որոշմամբ՝ Երևան քաղաքի  զարգացման 2014-2017 թվականների քառամյա ծրագրով Արաբկիր վարչական շրջանի գոտիավորման նախագծերի մշակման կամ փոփոխման վերաբերյալ որևէ դրույթ նախատեսված չէ: Այսինքն, ավագանու վերջին որոշմամբ, նշված վարչական շրջանի գոտիավորման սխեմաները փոփոխման ենթակա չեն:

                                                                                                                                                                                                               Պաշտպանի աշխատակազմ

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ