Ինժեներական աշխատանքների միջոցով ադրբեջանական կողմը փորձում է ամրապնդել իր դիրքերը /տեսանյութ/
Ինչպես արդեն հայտնել ենք Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել՝ մոտեցնելով իրենց դիրքերը:
Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ընդգծեց՝ ադրբեջանական կողմը սրա միջոցով փորձում է ամրապնդել իր դիրքերը, և հավելեց՝ նման միջադեպեր մինչ այս ևս գրանցվել էին:
«Հիշում ենք հունվարին ադրբեջանական կողմից բողոքում էին, որ իրենց աշխատանքները իրականացնող էքսկավատորի ուղղությամբ են կրակել հայկական ուժերը: Իրականում նույն այդ էքսկավատորի միջոցով նրանք փորձում էին իրենց դիրքերը բարելավել: Հայկական կողմը նման դեպքերում զգուշացնում է, իսկ եթե նրանք արդեն փորձում են հատել սահմանը, հայկական կողմը ավելի ակտիվ գործողությունների է անցնում»,-նշեց ադրբեջանագետը:
«Ես չեմ կարծում, որ ադրբեջանական կողմը սրանով կսահմանափակվի , որովհետև այդեղ մի շարք գործոններ կան: Ադրբեջանը իր քաղաքականությունից ելնելով անընդհատ խնդիր ունի տարբեր լարվածության օջախներ ստեղծելու: Տավուշը վերջին շրջանում համեմատաբար պասիվ էր և նրանք կարծես կրկին փորձում են ակտիվացնել լարվածության օջախները»,-ասաց Հովհաննիսյանը:
Ավելին՝ տեսանյութում: