23 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հովիկ Աբրահամյանը պոպուլիստական քայլեր կանի. Արամ Կարապետյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ “Նոր ժամանակներ” կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը նկատեց, որ քառյակի պահանջները այնքան էլ փոխհամաձայնեցված չեն:

“ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն չեն պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը և այստեղ մենք կանգնում ենք քաղաքական փակուղու առաջ”,-ասաց Արամ Կարապետյանը:

Կարապետյանի դիտարկմամբ  Սերժ Սարգսյանը գնաց կառավարության ղեկավարի և կազմի փոփոխությանը, որպեսզի տնտեսական խնդիրներին չավելացնի քաղաքականը, այսինքն՝ կանխի ներքաղաքական ավելի բռնկուն  դրսևորումները. “Սերժ Սարգսյանը հասկանում է, որ եկել է մի հանգրվան, երբ այլևս ոչինչ չփոխելով չի կարող առաջ շարժվել: Սակայն, այս փոփոխությունները ոչինչ չեն տա Հայաստանին, սրանք ժամանակավոր տեղաշարժեր են և նման են գորբաչովյան տեղաշարժերին”:

Խոսելով  նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկա և հետագա գործնեության մասին, Կարապետյանը նկատեց, որ լուրջ հաջողության հասնելու համար պետք է կազմաքանդել օլիգարխիկ տնտեսությունը: Չնայած Կարապետյանը վստահ է, որ նորանշանակ վարչապետը պատրաստ չէ  նման փոփոխության:
“Հովիկ Աբրահամյանը պոպուլիստական քայլեր կանի՝ հանդիպում քառյակի հետ, վեցյակի հետ, “Դեմ եմ”-ի, “Կողմ եմ”-ի, որ ցույց տա, թե տարբերվում է Տիգրան Սարգսյանից, որպեսզի իր ծրագիրն անցկացնի”,-ասաց Արամ Կարապետյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ