Հայաստանում գողական կարող է լինել երրորդ մասի տղաներից մեկը. քրեագետ
Ռուսաստանում ձերբակալված հայ “օրենքով գող” Արտյոմ Սարատովսկին քրեագետ Սերգեյ Գալոյանի վրա շատ լավ տպավորություն է թողել: Նա Մոսկվայում վերջերս հանդիպել է Արտյոմ Սարգսյանին, սակայն նա դեռ օրենքով գող չէր կարգվել:
“Նրա ձերբակալումն ամենասովորական ձեւերից էր: Ես իր մասին բավականին նյութեր ունեմ, որոնք պետք է ճշտվեն, այդ հարցում հատկապես ռուսական կայքերն այնքան էլ վստահելի չեն ինձ համր: Եվ իր ձերբակալումն արվել է հիմնականում ռուսական մամուլի միջոցով”,-ասաց նա:
Ըստ Գալոյանի, Արտյոմը կապված է Հայաստանի կրիմինալ աշխարհի ներկայացուցիչների հետ, իրենք իրենց ներքին խնդիրներն ունեին:
Բնականաբար, կրիմինալ աշխարհը կապ ունի երկրի իշխանությունների հետ, սակայն Հայաստանում մի քիչ այլ է:
“Այսօր իրեն գողական կարող է համարել երրոդ մասի շուկայում կանգնած մի հատ ջահել տղա, որն իր գրպանում ունի կիսատ, ժանգոտած մի դանակ, քանի որ այդ հասկացությունը մեզ մոտ լղոզվել է”,-ասաց նա: