28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Անխուսափելի է դառնում Կիպրոսյան տարբերակը. Ժամանակ

Նախօրեին հայտնի է դարձել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մարտի 29-ին կլինեն Վիեննայում, որտեղ նրանց հետ հաջորդաբար հանդիպում կունենա Ավստրիայի նախագահը: Ռուսական լրատվամիջոցները, հղում անելով Վիեննայում դիվանագիտական աղբյուրներին, հայտնել են, որ Ավստրիայի մայրաքաղաքում այդ օրը կլինի նաեւ Փաշինյան-Ալիեւ հերթական հանդիպումը: Այն, որ նրանք տվել էին հանդիպում ունենալու նախնական համաձայնություն, շաբաթներ առաջ տարածաշրջանային այցի արդյունքում հայտարարեցին Մինսկի խմբի համանախագահները:

Իհարկե, այս ընթացքում եղան ուշագրավ իրադարձություններ, մասնավորապես այն, որ Հայաստանի վարչապետը դիմելով Մինսկի խմբի համանախագահներին՝ առաջարկեց հստակեցնել երեք սկզբունքների եւ վեց կետերի, կամ այլ կերպ ասած՝ Մադրիդյան սկզբունքների նշանակությունը, քանի որ դրանց ներկայիս տեսքը եւ մեկնաբանությունը Հայաստանի համար ընդունելի չեն: Մյուս կողմից էլ Երեւանը հստակ հայտարարեց, որ բանակցությունը լիարժեք կլինի միայն Ստեփանակերտի մասնակցությամբ, եւ դա բանակցության ձեւաչափի վերականգնում է, ոչ թե խախտում:

Այդպիսով, այդ ֆոնին ինչ խոսակցություն եւ քննարկում կարող է լինել Վիեննայում: Թեեւ Երեւանը հայտարարել է, որ հենց այդ հարցերն է քննարկելու համանախագահների եւ Ադրբեջանի հետ հնարավոր հանդիպումներում՝ լինի նախագահական, թե նախարարական մակարդակով: Բաքուն, ինչպես հայտնի է, մերժում է Երեւանի մոտեցումները, սակայն նույն կերպ նաեւ առկա է հարցը, թե այդ դեպքում Ադրբեջանն ինչ է բանակցելու: Սրանով հանդերձ՝ ակնառու է, որ այսօրինակ հարցադրումները փոքր-ինչ պարզունակ են իրենց ուղղադրությամբ, որովհետեւ խոսելու թեմաները իսկապես բավականին շատ են, ընդ որում՝ թե՛ միմյանց հետ, թե՛ նաեւ համանախագահ երկրների:

Այս առումով մեզ համար թերեւս հարկ է արձանագրել, որ արցախյան խնդրում գործնականում անխուսափելի է դառնում կիպրոսյան տարբերակի հեռանկարը: Իհարկե, մինչ իրավիճակը կբյուրեղանա այդ աստիճան, կարող են լինել տաք փուլեր՝ սահմանին լարվածության, հրադադարի խախտման տարբեր ինտենսիվության փուլերի տեսքով, սակայն, խոշոր հաշվով, այլընտրանք չկա, եւ դրան է, ի վերջո, գալու Ադրբեջանը՝ գործնականում միակ պետությունը, որը չի ընդունում եւ դիմադրում է այդ հեռանկարին:

Իհարկե, կան այդ դիմադրությունից օգտվող պետություններ էլ, սակայն այդ հանգամանքը նրանց համար, այսպես ասած, երկրորդային շահ է, ոչ ռազմավարական, քանի որ Հայաստանում թավշյա հեղափոխության արդյունավետ ընթացքի պարագայում փակվելու է նաեւ այդ խաղի հնարավորությունը: Այլ հարց է, թե որքանով է այդ ընթացքը երաշխավորված կամ ինչ դինամիկայով է լինելու, ինչ արագությամբ ու ծավալով:

Խոշոր հաշվով, սա է ուղիղ համեմատական լինելու արցախյան խնդրում կիպրոսյան հեռանկարի արագության համար: Այդ տեսանկյունից, ինչ են խոսելու Վիեննայում մի կողմից պարզ է, մյուս կողմից, իհարկե, անհայտ, սակայն մի բան միարժեք է խոշոր հաշվով, որ Երեւանը պետք է հետեւողական շարունակի սկսածը՝ թե՛ արցախյան հարցում մասնավորապես, թե՛ հեղափոխության հարցում ընդհանրապես:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ