ՀՅԴ-ը դե՞մ է քվեարկելու Գալուստ Սահակյանին
”Դեռ 4 խմբակցություններով չենք հավաքվել, կարծում եմ քվեարկությունից առաջ կհավաքվենք ,եթե հնարավոր կլինի ձևավորել միասնական տեսակետ, կլինի միասական տեսակետ, եթե չի լինի, յուրաքանչյուրը կքվեարկի նախապես հայտարարված իր դիրքորոշման համաձայն՛՛,-այսօր լրագրողների հետ րույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ ի պատասխան հարցի, թե արդյոք քառյակը որոշել է, թե ինչպես է քվեարկելու ԱԺ նախագահի պաշտոնում Գալուստ Սահակյանի թեկնածությանը:
՛՛Մեզ համար գոնե հստակ է մեր խմբակցության անելիքը, քվեարկությունից առաջ խմբակցության ղեկավարը մեր դիրքորոշումը չի հայտարարի, չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել՛՛,-հավելեց նա:
Նշենք, որ մեր տեղեկություններով՝ ՀՅԴ-ը դեմ է քվեարկելու Սահակյանի թեկնածությանը:
Մյուս խմբակցությունները մինչև նիստի սկսելը նիստերի էին, այդ պատճառով նրանց հետ խոսել չհաջողվեց: