Վարչապետը ներկայացրել է ֆինանսների նոր նախարարին
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/hov1_1398670228.jpg)
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմին է ներկայացրել ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Գագիկ Խաչատրյանին: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Դավիթ Սարգսյանին՝ համատեղ աշխատանքի եւ համագործակցության համար:
“Համոզված եմ, որ պարոն Խաչատրյանի գիտելիքներն ու փորձը կնպաստեն, որպեսզի մենք շարունակենք այն բարեփոխումները, որոնք իրականացվում են: Այս համակարգում մենք փորձելու ենք լուրջ կառուցվածքային փոփոխություններ կատարել: Ունենք լուրջ մարտահրավերներ եւ ես համոզված եմ, որ բոլորս միասին դրանք հաղթահարելու ենք”,- ասել է Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետը նշել է, որ ՀՀ ֆինանսների նախարարությունում հավաքվել է պրոֆեսիոնալ թիմ եւ համոզմունք հայտնել, որ նորանշանակ նախարարի առջեւ դրված խնդիրները կիրականացվեն:
Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Գագիկ Խաչատրյանին՝ նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ: