24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Էլի սուտ

Քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը անդրադարձել է տեղեկությանը, որի մասին Արարատի այժմյան մարզպետ Գարիկ Սարգսյանը հեղափոխության հարթակից հայտարարել է, թե իբր Արայիկ Գրիգորյանը զանգվածային ցույցերի օրերին Ոսկետափ համայնքում կնոջ է հարվածել․

«Փաստորեն, էն Արարատի Գարիկը կոկորդիլոս սիրելուց բացի՝ սիրում է նաև սուտ խոսել և շառ անել մարդկանց վրա… 

Նիկոլի իշխանազավթման գործողությունների օրերին Նիկոլի սանիկ Գարիկը հայտարարեց, թե իբր Ավշարի գործարանի սեփականատեր, այն ժամանակ պատգամավոր, բոլոր ժամանակներում և այսօր էլ Արարատի մարզում մեծ հեղինակություն ունեցող Արայիկ Գրիգորյանը Ոսկետափ համայնքում հարվածել է մի կնոջ, և ահա այդ կինը՝ Սուսաննա Սահակյանը հերքել է այդ լուրերը, դրանով իսկ փաստելով՝ որ կոկորդիլոսների մեծ սիրահար Գարիկը փաստացի սուտ էր խոսում և շառ էր անում Արայիկ Գրիգորյանի վրա…»,-գրել է Մենուա Հարությունյանը: 

Հիշեցնենք, որ Գարիկ Սարգսյանի հայտարարությանը արձագանքել է Սուսաննա Սահակյանը,ով հերքել է , նշելով, որ Գրիգորյանը իրեն չի հարվածել։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ