08 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Վարչապետի կողմից հայտարարված 35 000 ստվերային աշխատողների օրինական դաշտ գալը չի արտահայտվում հիմնադրամի մուտքերում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «1000 դրամների հիմնադրամը ապրիլի 1-ից կսկսի փոխհատուցել 2008 թվականի հունվարի 1-ից ներառյալ՝ մարտական հերթապահության ընթացքում 2-րդ եւ 1-ին կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողներին եւ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին:

Սա չափազանց կարեւոր որոշում է, չափազանց կարեւոր սփոփանք՝ բոլորիս համար»։

Թեմային անդրադարձել է  Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանը։

«Ողջունելի է հիմնադրամին՝ Ձեր կողմից կարևորություն տալը

Պարո՛ն վարչապետ, որպես Զինծառայողների սոց ապահովության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, պաշտոնապես հայտարարում եմ. 

  1. Ձեր կողմից հայտարարված 35 000 ստվերային աշխատողների օրինական դաշտ գալը չի արտահայտվում հիմնադրամի մուտքերում՝ կա՛մ չի եղել այդ ստվերը կա՛մ հավաքագրվում և չի ծառայում իր նպատակին
  2. Հիմնադրամի մուտքերը ուշանում են օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով
  3. Ակնկալում եմ Ձեր կողմից կազմակերպված դրամահավաք միջոցառում, որն ամբողջովին կմուտքագրվի հիմնադրամի հաշվին

Շնորհակալ եմ շատ

Հ.Գ. այսօրվա հիմնադրամի նիստին Դավիթ Տոնոյանի կողմից առաջարկվեց հիմնադրամի անվանումը չաղավաղել . . .Հիմնադրամը կոչվում է «ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈւՅԹԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»,-գրել է Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքյան էջում։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ