22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Քաղաքացու օր նշող Նիկոլենք թքած ունեն քաղաքացու կարծիքի վրա

Մենուա Հրությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քաղաքացու օր նշող Նիկոլենք թքած ունեն քաղաքացու կարծիքի վրա…

Ավշարի դպրոցում 10 օր է դասադուլ և գործադուլ է, մոտ 500 աշակերտ չի մասնակցում ուսումնական պրոցեսին, իսկ իշխանությունը մատը մատին չի տալիս խնդիրը լուծելու՝ ամեն գնով փորձելով պաշտպանել իր մարզպետի որոշումը…
Ստացվում է մի չինովնիկի որոշումը Նիկոլի համար ավելի արժեքավոր է, քան 500 աշակերտի ուսման իրավունքը, կամ 35 մանկավարժի աշխատելու հնարավորությունը և սա էն դեպքում, երբ Նիկոլն ասում ա երկրի տերը, իր իշխանությունը ծնողը քաղաքացին ա, բայց ահա փաստը ցույց է տալիս, որ Նիկոլը թքած ունի քաղաքացիների կարծիքի վրա, որ Նիկոլն ամեն գնով իր թայֆին ա պաշտպանում, պրինցիպ ընկնելով իրեն ծնած ժողովրդի հետ…

Նիկոլը պատրաստ ա 35 ուսուցչի անգործ թողնի, 500 աշակերտի օրերով զրկի ուսում ստանալու պրոցեսից, մի ամբողջ գյուղ հասցնի հիասթափության , բայց չփոխի իր թայֆի որոշումը, այն էլ այն դեպքում, երբ նախորդ ընտրություններում նույն Ավշարում Նիկոլի թայֆեն ստացել է գյուղի ձայների մեծամասնությունը:

Դու այլևս գործոն չես, իմ խաբված ժողովուրդ, չնայած դու Նիկոլենց համար երբեք էլ գործոն չես եղել, այլ՝ գործիք իշխանությունը բռնազավթելու համար, իսկ հիմա արդեն դառնում ես աղքատությունը գլխումդ, իշխանությունը վայելելուն խանգարող գործիք….»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ