06 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Կարծում եմ՝ վերջնագրերով խոսելու տարբերակը ճիշտ չէ. Արայիկ Հարությունյանը՝ Ավշար գյուղի դպրոցի դասադուլի մասին

Երեկ էլ, այսօր էլ նախարության աշխատողներ են եղել Արարատի մարզի Ավշար գյուղի դպրոցում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Կփորձենք վերականգնել աշակերտների իրավունքները, բայց այդ հարցում նաև ծնողները պիտի աջակցեն մեզ: Կարծում եմ, որ վերջնագրերով խոսելու տարբերակը, այն է՝ դպրոց չգնալ, մինչև տնօրենը չհեռանա, ճիշտ չէ: Բոլոր խնդիրները կարելի է լուծել, բայց ոչ վերջնագրերով ու իրենց երեխաների կրթության իրավունքը խախտելով», – ասաց նա:

Հիշեցնենք, որ արդեն մեկ շաբաթից ավելի է Ավշար գյուղի դպրոցում շարունակվում են դասադուլներ ու գործադուլներ՝ նորընտիր տնօրենի հրաժարականի պահանջով, մինչդեռ տնօրենը չի պատրաստվում հրաժարական տալ:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ