05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀՀ ԱԳՆ-ն հուսով է՝ ԼՂ հակամարտության կողմերը հանձնառու կլինեն Դուշանբեի պայմանավորվածություններին

ՀՀ արտգործնախարարությունը հույս է հայտնում, որ ԼՂ հակամարտության կողմերը հանձնառու կլինեն Դուշանբեի հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններին, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն՝ անդրադառնալով մարտի 13-ին շփման գծի Ակնայի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կողմից ականանետի կիրառմանը:

«Սա չի նպաստում վստահության ու խաղաղության մթնոլորտի ձևավորմանն ու ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու գործընթացին», – ասաց Աննա Նաղդալյանը:

 

Նա ընդգծեց՝ և Հայաստանը, և Արցախը պաշտպանվելու ու հակահարված տալու վճռականություն ունեն ու այդ վճռականությամբ է պայմանավորված մեր հանձնառությունը խաղաղության հաստատման ուղղությամբ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ