05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կրկեսի վերածված իշխանություն. Իրավունք

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժա­մանակ խոսեց շուրջ 4 և ավել ժամ: Իհար­կե, այդ ընթացքում նորություններ՝ երկրի ապագայի հետ կապ­ված, բացահայտում­ներ ու դարակազմիկ մտքեր այդպես էլ չհնչեցին: Իսկ զավեշտ հիշեցնող դրվագներ, ինչքան ասես, կային: Միայն ափսոս, որ ասուլիսը Կրկեսի շենքում չէր…

Օրինակ, ի թիվս բազմաթիվ այլ հարցե­րի, Ն. Փաշինյանն անդրադարձավ Ստեփանակերտում կայացած ՀՀ և Արցախի Անվ­տանգության խորհրդի համատեղ նիստին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին հրավերի ուշացմանը, որի պատճառով էլ նախագահն ասել էր, թե տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ ներկա չի լինի: Ն. Փաշինյանը նախ վստահեցրեց, թե Արմեն Սարգ­սյանին ընդունում է որպես ՀՀ նախագահ, կարծես թե, իր ընդունելով են Հայաստա­նում նախագահ ընտրվում, այլ ոչ թե խորհր­դարանի ընտրությամբ: Ապա հավելեց, որ համատեղ նիստի մասին շատ հարցեր որոշվել են նախօրե­ին՝ երեկոյան, և ան­ձամբ ինքն է զանգել նախագահին՝ հրավիրելու համար, որ հաջորդ առավո­տյան պաշտպանու­թյան նախարարի հետ ուղղաթիռով գա Ստեփանակերտ: Սակայն, ոչ ավել, ոչ պակաս վերջինիս չի հաջողվել կապ հաստա­տել և հանձնարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին կապ հաստատել ու հրավիրել ՀՀ նա­խագահին:

Ինչ խոսք, եթե նախագահն ու վարչապե­տը չեն կարողանում իրար հետ ժամանա­կին կապ հաստատել, ուրեմն ժամանակն է պատմության խորքից հանել սուրհանդակներին՝ հաշվի առնելով, որ պատերազմա­կան իրավիճակում գտնվող երկիր ենք, և միգուցե վաղը՝ ավելի օրհասական պահի ևս նախագահն ու վարչապետը չկարողա­նան ժամանակին կապ հաստատել միմյանց հետ:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ