”Ես եմ առաջարկել Երիցյան Արմենին. մարդիկ չեն կարող ընդդիմություն լինել” /վիդեո/
ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն ըմբռնումով է վերաբերում ՕԵԿ նախկին անդամներ Արմեն Երիցյանի, Սերգո Կարապետյանի և Սամվել Թադևոսյանի կուսակցությունից հեռանալու որոշմանը: Նշենք, որ նախկին ու ներկա նախարարները լքեցին կուսակցությունը, երբ նա դուրս եկավ կոալիցիայից:
”Բոլոր նախարարներին առաջարկել ենք մենք, ես եմ առաջարկել Երիցյան Արմենին, բայց մարդիկ ասում են` չենք կարում լինել ընդդիմություն…”:
Ինչ վերաբերում է նոր Կառավարությանն, ապա Արթուր Բաղդասարյանը նշեց, որ պետք չէ առաջին իսկ օրվանից քննադատել, Կառավարությունը կաշխատի, ծրագիր կներկայացնի, ապա իրենք էլ կներկայացնեն իրենց մոտեցումները:
Դիտեք` տեսանյութը: