20 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Գալուստ Սահակյանը բախումները չի բացառում

Քաղաքական մեծամասնությունը ամեն ինչ անելու է, որպեսզի ՏԻՄ ընտրությունները ավելի լավը լինեն: Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով սպասվող  ընտրական գործընթացներին, ասել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: “Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի այն որոշ բացերը, որ դրսեւորվեցին խորհրդարանական  ընտրություններին,  չկրկնվեն: Սա էլ հիմք կհանդիսանա հետագայում նախագահական ընտրությունների համար”,-ասել է նա:

Գալուստ Սահակյանի համոզմամբ, մինչ այս տեղի ունեցած առանձին միջադեպերը  չեն կարող որակական ազդեցություն ունենալ ընտրական գործընթացի վրա:  ՀՀԿ փոխնախագահի դիտարկմամբ, նախագահական ընտրությունների նախաշեմին, բնականաբար քաղաքական ուժերն ավելի կակտիվանան եւ գործող նախագահից բացի, կլինեն նաեւ այլընտրանքային թեկնածուներ:

Ինչ վերաբերվում է քաղաքական ուժերի, մասնավորապես ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ հարաբերությունների սրման հավանականությանը, Գալուստ Սահակյանը կարծում է. ”Ավելի բարեկիրթ ընտրությունների նախադեպը մենք ունենք եւ ավելի քաղաքակիրթ ընտրություններ կլինեն, չնայած, որ քաղաքական ուժեր են եւ քաղաքակիրթ բախումները չեն բացառվում”:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ