Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայանա ընդլայնված կազմով
Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց թիմը Եվրոպայի առաջնությանը կմասնակցի ընդլայնված կազմով:
Կանանց պայքարում մեդալների համար կպայքարեն` Իզաբելլա Յալյանը (59 կգ), Լիանա Գյուրջյանը (76 կգ), Տաթև Հակոբյանը (87 կգ) և Արփինե Դալալյանը (87+):
Հավաքական թիմերի կազմերը կարող են դեռ փոփոխվել:
Ծանրամարտի Եվրոպայի այս տարվա առաջնությունը կանցկացվի վրացական Բաթումի քաղաքում: Այն կմեկնարկի ապրիլի 6-ին և կեզրափակվի ապրիլի 13-ին: