Հարկային օրենսգրքի փոփոխությունները շեշտադրված է հարուստների համար, ոչ թե ցածր եկամուտների համար. տնտեսագետ/տեսանյութ/
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձավ Հարկային օրենսգրքի փոփոխություններին և նշեց, որ այն շեշտադրված է հարուստների համար, ոչ թե ցածր եկամուտների համար:
«Մենք Սահմանադրությամբ սոցիալական պետություն ունենք, խրոնիկ բարձր գործազրկության մակարդակ ունենք, խրոնիկ բարձր աղքատության մակարդակ, տարածքային անհամաչափ զարգացում ունենք, և այս խնդիրների համատեքստում կարևոր է պետության դերը: Պարզ և ակնհայտ է, որ ցանկացած տնտեսական բարեփոխում տնտեսությունը կարգավորելու նպատակով պետք է առաջնահերթ ունենա սոցիալական ազդեցության լիարժեք գնահատական և պետք է ունենա բացասական սոցիալական արդյունքները մեղմելու կոմպոնենտ, առանց դրա ունենալու ենք միանշանակ ձախողումներ»,-ասաց նա և նշեց, որ անուղղակի հարկերի բացառումը նշանակում է սոցիալական բեռ:
Թադևոս Ավետիսյանը նշեց, որ նախագծում ակնհայտ խնդիրների պատասխանները չենք տեսնում, որոնք սոցիալական ներառական զարգացման համատեքստում են, և հարկային բեռի բարձրացման հետևանքով տեսնելու ենք աշխատանքից դեպի նպաստ, ոչ թե հակառակը, տեսնելու ենք գործազրկության ավելացում, ստվերն է ավելանալու, և ուժեղները կհաղթեն թույլերին, և եկամուտները կավելացվեն:
«Միանշանակ այս փոփոխությունները չեն կարող գնահատվել որպես բիզնես խթանող: Այսօրվա կառավարությունը շարունակում է նախորդ կառավարության նեոլիբերալ մոտեցումներով մոտենալ տնտեսական կարգավորումներին»,-ասաց նա:
Ավելին՝ տեսանյութում: