Հանրապետականը թալանել ա, բայց չի քանդել, իսկ ինքը մի տարի ա եկել ա, սարքելու փոխարեն դրած քանդումա. ցուցարարը՝ Փաշինյանին
Եթե հանկարծ քաղաքապետը չեկավ, բենզինը լցնելու եմ վրես ու վառեմ, հայտարարեց Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոտնաժման դեմ բողոքող ցուցարարներից մեկը:
Նա նշեց, որ երեկ ցուցարարները գնացել են քաղաքապետարան, մինչդեռ ոչ ոք իրենց չի ընդունել:
«Հեղափոխություն ենք արել, որ էսօրվա օրով մնանք առանց գո՞րծ: Ընտանիք ենք պահում: Մի օրվա մեջ դրել քանդում են: Ո՞ւր են՝ վարչապետը, քաղաքապետը, թե՞ քաղաքապետը վախում ա, բեմի վրայա, չի կարում գա: Երեկ գնացել, հասել ենք քաղաքապետարան, փախել ա ընդեղից, վախում ա ժողովրդից: Հիմա ուզում եմ Փաշինյանի կառավարությանը հայտարարել՝ Նիկոլ Փաշինյանը, որ ասում ա՝ Հանրապետականը վատն ա եղել, Հանրապետականը թալանել ա, էսօր հիմա ասում եմ՝ պարոն Փաշինյան, Հանրապետականը վատ չի եղել, թալանել ա, բայց չի քանդել, իսկ ինքը մի տարի ա եկել ա, սարքելու փոխարեն դրած քանդումա՝ չմտածելով, որ 1000-ից ավելի ընտանիք մնում է անգործ», – ասաց ցուցարարը: