Լույսը դեռ չբացված, կարդում ես՝ «ապամոնտաժվում է», «քանդվում է», «լուծարվում է», «փակվում է»
Ցանկանում եմ արթնանալ և առավոտյան լրահոսից տեղեկանալ, որ մեր երկրում ինչ-որ բան «կառուցվում է», «նորոգվում է», «տեղադրվում է», «վերականգնվում է» և այդպես շարունակ…
Թե չէ, լույսը դեռ չբացված, կարդում ես՝ «ապամոնտաժվում է», «քանդվում է», «լուծարվում է», «փակվում է»…
Վերջապես ե՞րբ է ժողովուրդը ճաշակելու հեղափոխության պտուղները…
Չէ՞ որ ամեն փակելով ու քանդելով՝ առնվազն մի քանի ընտանիք հուսաբեկվում ու փնտրում է արտագաղթի ճանապարհը…
Գեւորգ Պետրոսյան