20 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Հունգարիայի ավետարանական համայնքները դատապարտում են

Սեպտեմբերի 2-ին Հունգարիայի ավետարանական համայնքերն իրենց սրտակցությունն են հայտնել հայ ժողովրդին` ցավ արտահայտելով Հունգարիայի կողմից Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և Ադրբեջանում ազատ արձակման առնչությամբ:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված Հունգարիայի Լյութերական եկեղեցու առաջնորդ եպիսկոպոս Փիթեր Գանցի և Հունգարիայի Ռեֆորմիաստական եկեղեցիների խորհրդի նախագահ եպիսկոպոս Գյուստավ Բյոլցկեի գրության մեջ ասվում է.

՛՛Հավատում ենք, որ միայն Աստված է արդարորեն դատում մեզ բոլորիս և Նրա առջև է, որ պետք է բոլորս մի օր կանգնենք: Սակայն պետությանն է տրված իշխանությունն ու պատասխանատվությունը ծառայելու և պաշտպանելու հասարակությանը. այսպիսով` հանցագործներին թողնել ազատությունը վայելել Աստծու պատվիրանին դեմ է: Մենք լիովին հասկանում ենք ներման` դատապարտելի քայլի առնչությամբ հայ ժողովրդի վրդովմունքը և մեր ժողովրդի անունից հայտնում մեր համերաշխությունը՛՛:
Անհանդուրժելի նկատելով հանցագործի ազատ արձակումը` Հունգարիայի ավետարանական հարանվանությունները հույս են հայտնել, որ արդարությունը կվերականգնվի:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ