12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Վոլոչկովայի հանդեպ գործ են հարուցել` մարմնավաճառությամբ զբաղվելու համար /ֆոտո, վիդեո/

Բալետի ռուս պարուհի Անաստասիա Վոլոչկովայի դեմ քրեական գործ է հարուցվել:  

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, Մոսկվայի ոստիկանությունն ստուգում է իրականացնում փաստաբան Սերգեյ Ժորինի հայցով, համաձայն որի՝ մարմնավաճառության հոդվածով վարչական վարույթ է հարուցվել 38-ամյա պարուհի Անաստասիա Վոլոչկովայի դեմ:

Չնայած նրան, որ սեռական ծառայությունների մատուցման համար միայն վարչական պատասխանատվություն է սահմանվում, չի բացառվում, որ եթե գործին ընթացք տրվի, և պարուհին մեղավոր ճանաչվի, ապա նրան դրամական տուգանքից ավելի սարսափելի պատիժ կսպասվի:

Փաստաբանը պնդում է, որ գործի հարուցման հիմք է դարձել Վոլոչկովայի հեռախոսային խոսակցությունը, որում պարուհին իբրեւ առաջարկել է սեռական ծառայություններ մատուցել: Համացանցում ձայնագրություն է հայտնվել, որում Վոլոչկովան զրույցում է հավանական հաճախորդի հետ:

Պարուհու փաստաբանն իր հերթին այդ ամենը աբսուրդ է անվանել եւ նշել է, որ դա կատակ է, որը արել են Վոլոչկովայի թշնամիները: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ