19 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ներկայացուցչական ամբիոնը զերծ պահել նման սրբապղծությունից

Հայկական Արժեքների Պահպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը դատապարտում էԿանանց ռեսուրսային ՀԿ-ի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ  Լարա Ահարոնյանի 2019թ. մարտի 8-ին ունեցած ելույթում հնչեցրած մտքերը:

ՀՀ Ազգային Ժողովում «Քաղաքացիական հասարակություն-Ազգային ժողով համագործակցության  հարթակ՝  հանուն  կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների»  միջոցառման  շրջանակներում  երկու զավակների մայր, Լ. Ահարոնյանը,  Հայաստանի բոլոր կանանց,  իր բառերով՝ մեր քույրերին,  մայրերին  եւ դստրերին, նույնիսկ սահմանամերձ բնակավայրերում  բնակվող կանանց եւ  հերոսածին մայրերին  հավասարացրել է լեզբի, բիսեքսուալ, տրանս կանանց եւ մարմնավաճառուհիների հետ:

Ավելին՝ նա հրապարակելէ այն կարծիքը, որ մեջբերում ենք՝ «հայ կանանց միակ  նպատակը մայր դառնալը  չէ,  շատ ուրիշ նպատակներ էլ ունենք»։

Այսպիսով, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի դահլիճում ելույթ է ունենում մի անձնավորություն,  ով  հանգիստ հայտարարում է, որ մեր մայրերը հավասար են այդօրինակ վարք եւ սեռական կողմնորոշում դրսեւորող  կանանց, եւ որ հայ կնոջ տիպարը հետայսու զավակ ցանկացող հայ ընտանիքի մայրը չէ, այլ ի միջայլոց  նաեւ  այլ  նպատակներ ունեցող հոռի բարքերի տեր կանայք:

Մենք արդեն հայտարարել ենք եւ զգուշացրել, որ մենք թիրախ չենք դարձնում միասեռականներին,  այլ այդ հոռի  բարքերը քարոզողնման անձնավորություններին:

Արդ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահին հորդորում ենք՝  մեր ժողովրդի  ներկայացուցչական ամբիոնը  զերծ պահել նման  սրբապղծությունից,  իսկ Հայաստանում նման քարոզչություն  թույլ տվողներին եւ կազմակերպողներին հրավիրում ենք զգաստության,  քանի որ արդեն լցվել է  մեր ավանդապաշտ  ժողովրդի համբերության բաժակը:

Հայկական ԱրժեքներիՊահպանության
«ԿԱՄՔ» հասարակականնախաձեռնություն

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ