20 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Պետական ապարատի 10 000 «հավելյալ արժեք չստեղծող» աշխատակիցներին փուլերով կկրճատեն. Հրապարակ

Պետական կառավարման համակարգում կրճատումների փաթեթի ամբողջական լուծումները շուտով հայտնի կդառնան, մի բան պարզ է, որ կառավարությունը որոշել է անցնցում իրականացնել պետապարատի «հավելյալ արժեք չստեղծող» աշխատակիցների կրճատումը։

Կառավարությանը մոտ կանգնած շրջանակներից տեղեկացանք, որ Ջանջուղազյանի առաջարկած 10 հազարի կրճատումը միանգամից չեն անի, այլ առաջիկա 2 տարվա ընթացքում։ Այժմ կառավարությունում քննարկում են «Աշխատիր Հայաստան» նախաձեռնության վրա, շուտով կհրապարակվեն կոնկրետ գործողությունները, ինչը ենթադրում է մարդկանց կարճաժամկետ պրոֆիլավորում և աշխատանքի շուկայի մասին տեղեկատվություն։

Այսինքն՝ պետությունն իր վրա է վերցնելու այն մեխանիզմների ստեղծումը, որ մարդիկ տեղեկատվություն ստանան պահանջվող մասնագիտությունների, աշխատատեղերի մասին, ինչպես նաև կարճ ժամանակամիջոցում վերապրոֆիլավորվեն պահանջվող աշխատատեղերի համար։ Հատկապես խնդրահարույց է, թե գործազրկության շեմին հայտնվածները համապատասխան որակավորում, կրթություն պետք է ստանան սեփակա՞ն միջոցներով, թե՞ պետության ֆինանսավորմամբ։

Ի դեպ, այս նախաձեռնությունը գործելու է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կուրացիայի ներքո»։

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ