26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Փաշինյանն ասել է՝ երբ հնարավոր կլինի կարգավորել գազի գնի հարցը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Ռուսաստանի Դաշնությունից մատակարարվող գազի գնի հարցը կհաջողվի կարգավորել 2019թ. ընթացքում: Այս մասին Փաշինյանը նշել է ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում՝ նշելով, որ դրա վերաբերյալ բանակցություններն ընթացքի մեջ են:

«Սա կարևոր է ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև ամբողջ ԵԱՏՄ-ի հետ երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Քանի որ ԵԱՏՄ-ի ամբողջ գաղափարը միասնական տնտեսական միջավայր ստեղծելն է: Որպեսզի այդ միասնական տնտեսական միջավայրը կայանա, պետք է, որ էներգակիրների գները, որոնք կարևոր դեր ունեն ապրանքի ինքնարժեքի մեջ, լինեն հավասար ու իրար մոտ: Որովհետև, եթե, օրինակ` մեկ ապրանքի ինքնարժեքը էներգակիրների արժեքների պատճառով Հայաստանում լինի ավելի բարձր, քան, օրինակ, Բելառուսում, Ռուսաստանում և Ղազախստանում, ապա այն, ըստ էության, կհարվածի ԵԱՏՄ գաղափարին»,- ասել է Փաշինյանը:

 

Վարչապետը նշել է, որ այս հարցը քննարկվում է ոչ միայն ռուս գործընկերների հետ, այլ նաև ԵԱՏՄ միջկառավարական ու բարձրագույն տնտեսական խորհուրդների նիստերում ու այլ ձևաչափերում:

2019թ. հունվարի 1-ից Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի սակագինը կազմում է 1000 խմ-ի համար 165 ԱՄՆ դոլար, նախկին 150 ԱՄՆ դոլարի փոխարեն:

2018թ. դեկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ սակագնի փոփոխությունը սպառողների վրա ազդեցություն չի ունենա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ