08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Մեզ պետք է ոչ թե Ցեղասպանության ճանաչումը, այլ հատուցումը. ցեղասպանագետ

Ցեղասպանագետ Վերժինե Սվազլյանը այսօր “Հենարան” մամուլի ակումբում Հայոց ցեղասպանության 99-ամյակին ընդառաջ խոսեց իր իր 55 տարիների աշխատանքի մասին, որն ամփոփվել է “Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ” գրքում:

Այն Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ հրատարակվել է 2011 թվականին՝ հայերեն և անգլերեն տարբերակներով, իսկ այժմ նաեւ թուրքերեն թարգմանությամբ հրատարակվել է Թուրքիայում եւ վաճառվում է այնտեղ: Գրքի թարգմանության հեղինակը Ռաքըպ Զառաքօլուն է, ով վերջերս Հայաստանում էր՝ ներկայացնելու գրքի թարգմանված տարբերակը:

Ցեղասպանագետի խոսքով՝ այս գրքում բացի ուսումնասիրություններից, որ ընդգրկում է Ցեղասպանության մասին փաստեր, ընդգրկված են նաև ժողովրդի պատմությունները:

Տիկին Սվազլյանը նշեց, որ մեզ պետք չէ թուրքերի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը.

“Մեզ պետք է հատուցումը”,- ասաց նա։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ