ԱԺ նիստը տեւեց 40 րոպե. լավ լուր ուսանողների համար
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հեղինակած օրինագիծը, ըստ որի բուհերի ուսանողներին հնարավորություն կտրվի ուսման վարձերը վճարել ոչ թե կիսամյակային կտրվածքով, այլ՝ ամսեամիս։
2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ԼՀԿ խմբակցության ներկայացրած օրինագիծը, որով երկարացվում է զինծառայությունից խուսափած, 27 տարին լրացած անձանց ներելու, օրենքով սահմանված գումարը վճարելու և հայրենիք վերադառնալու ժամկետը։
Այսպիսով՝ ԱԺ քառօրյա նիստերի օրակարգը սպառվեց։ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ, ըստ էության, հերթական նիստերի օրակարգը սպառված է, նիստը կշարունակվի ժամը 16:30-ին՝ կառավարության հետ հարցուպատասխանին: