Մանկամիտ նախագահը. Հայոց աշխարհ
“Հայոց աշխարհ” օրաթերթը զրուցել է Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի հայ դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի հետ, որտեղ էլ վերջինս Ալիեւին մանկամիտ է համարում:
“Ալիեւը լրիվ մանկամիտ է, եթե քնած մարդուն կացնահարողն է իր պատկերացրած ազգային հերոսը… Շատ պարզ մտածողություն ունի, որ նման քայլի գնաց՝ առանց հետեւանքները հաշվի առնելու: Ցանկանում էր ցույց տալ, թե տես, իմ ժողովուրդ, ես էլ քաջ մարդ եմ: Ալիեւը շատ մանկամիտ դուրս եկավ”,-գրում է թերթը: