22 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Քոչարյանը հավատում է Քոչարյանին

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը այսօր facebook-ի իր պատին այսպիսի գրառում է տեղադրել.

“ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փաստորեն չի հավատում Սերժ Սարգսյանի այն խոսքերին, որ վերջինս չի ուզում երրորդ անգամ դառնալ նախագահ կամ նախագահի ժամկետը լրանալուց հետո՝ վարչապետ։ Գիտեք սա այն դեպքն է, որ ես լիովին համամիտ եմ պարոն Քոչարյանի հետ, քանզի քաղաքական դաշտում հավատալ խոստումներին կնշանակի հավատալ հեքիաթներին։ Հիշենք թե քանի անգամ են այդ խոսքերը փուչիկ դուրս եկել։ փետրվարին՝ Լևոն Տեր–Պետրոսյանի հրաժարականից երկու օր հետո հենց ինքը Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց որ չի առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնին։ Երկու ամիս հետո նա արդեն նստսծ էր ՀՀ նախագահի աթոռին։ Հիշեք թե վերջին հինգ տարիների ընթացքում Հովիկ Աբրահամյանը քանի անգամ է ասել, որ չի ուզում դառնալ ՀՀ վարչապետ։ Այստեղ մի փոքր պաուզա և անցնենք առաջ։ ՀՀԿ դաբրոյով և ԲՀԿի կվոտայով քաղաքապետ դառած Սամվել Բալասանյանի ճակատի ՕԵԿը ոչ ոք չի մոռացել։ Բազմաթիվ անգամ “բարձրացված” աշխատավարձերը և չբարձրած գազի գինն էլ ձեզ բոնուս։ Այսքանից հետո ինչպե՞ս կարող ես չհամաձայնվել պարոն Քոչարյանի հետ”,-գրել է Քոչարյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ