03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի միջազգային նորմերի և երկխոսության հիման վրա. Իրանի ԱԳՆ

Իրանը պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ինչպես հաղորդում է ifpnews-ը, այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Բահրամ Քասեմին:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությունը շարունակում է հստակ ու թափանցիկ լինել, այն չի փոխվել: Մենք կարծում ենք, որ այս հարցը պետք է լուծվի միջազգային նորմերի և երկխոսության հիման վրա»,- ասել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակը:

Նա հույս է հայտնել, որ հակամարտությունը որքան հնարավոր է շուտ խաղաղ  հանգուցալուծում կստանա՝ ընդգծելով, որ Իրանը պատրաստակամ է աջակցել հակամարտության խաղաղ կարգավորմանը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ