22 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Էս հայվանները չեն ուզում. պատկան մարմինները հովանավորու՞մ են/վիդեո/

Մարդկային ճակատագրերը անմեկնելի ու անկանխատեսելի են: Ոչ ոք չգիտե՝ մինչև կյանքի վերջ կվայելի ստեղծածի  պտուղները, թե ոչ : Ավերիչ երկրաշարժը բազմաթիվ երազների ավարտ գուշակեց: Սպիտակի երկրաշարժի “զոհ” դարձան նաև Հովակիմյանները:

Վեներան, որը իր արտաքին տեսքով միշտ տարբերվում էր բոլորից հանդիպեց՝ ազգությամբ հույն տղամարդու և մշտական բնակության մեկնեց Գերմանիա: Վեներայի և ամուսնու շնորհիվ 17 անձից բաղկացած ընտանիքը վերջապես սեփական տուն ունեցավ:

Վեներա Հովակիմյանը Henaran.am-ի խմբագրությանը դիմեց Գերմանիա մեկնելուց մեկ օր առաջ:

“Արտասահմանում հեշտությամբ  գումար չենք վաստակում: Ես ու ամուսինս հյուր եկանք իմ ընտանիքին: Տնակը, որտեղ ապրում  էր իմ ընտանիքը խոզաբնի էր նման, էնքան տեսարանը ահավոր էր, որ ամուսինս արցունքները չէր կարողանում զսպել ”,-պատմեց Վեներան:

Վերջպես ընտանիքը 35 հազար դոլարով տուն է գնում՝ Երևանի Նորագյուղ թաղամասում, սակայն ութ տարի անց անակնկալ կերպով հանդիպում է պատուհասի:

Բնակարանը գնելու պահին միայն պարզ էր դարձել, որ Նորագյուղում սեփականության իրավունք դեռևս չի շնորհվում պետության կողմից: Ընտանիքը տունը գնում է նոտարական գրասենյակում ստացած հավաստագրին վստահելով միայն: Այսօր նրանք կարող են հայտնել փողոցում:

“Էս հայվանները անգամ հետ չեն ուզում իրանց տված գումարը, մեկա տունը իմնա լինելու”,-Վեներայի փոխանցմամբ ասել է տան նախկին տերը՝ Սերոժ Հակոբյանը:

Այս պահին գործը քննվում է վճռաբեկ դատարանում, Վեներան հավաստում է, որ Սերոժ Հակոբյանը հովանավորվում է պատկան մարմինների կողմից:

 Ընտանիքի անդամները ոչ մի պայմանով չեն պատրաստվում լքել իրենց տունը: Նրանք այլևս չեն կարող հանդուրժել երկրորդ երկրաշարժը:

 Մանրամասները՝ Henaraan.am-ի տեսանյութում:

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ