08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Հայաստանը պետք է փոխի մոտեցումը Հայոց ցեղասպանության հարցում՝ տեղափոխելով այն իրավական դաշտ

Հայաստանը պետք է փոխի մոտեցումը Հայոց ցեղասպանության հարցում՝ տեղափոխելով այն իրավական դաշտ: Նման տեսակետ հայտնեց  ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը:

“Մինչ այս մենք պայքարել ենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հասնելու համար, սակայն ակնհայտ է, որ այն ճանապարհը, որով մենք հիմա գնում ենք, այլեւս արդյունավետ չէ եւ հարկավոր է փոխել մոտեցումները”,- ասաց նա:

Մարուքյանի խոսքով, անհրաժեշտ է պայքարել Հայոց ցեղասպանության հետեւանքների հաղթահարման եւ հատուցմանը հասնելու համար, քանի որ միայն ճանաչումը ոչինչ չի կարող տալ:

 Ընթացիկ տարում տպագրվել է “Հայոց ցեղասպանության հետեւանքների հաղթահարումը եւ դրա պատմաիրավական հիմնավորումները” խորագրով գիրքը: Գրքում  պատմական հայտնի դեպքերը  փորձել են տեղափոխել իրավական դաշտ, ինչպես նաեւ պարզել, թե ինչ դժվարություններ պետք է հաղթահարվեն այդ ճանապարհին:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ