27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մինչև մարտի վերջ կունենանք ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման ճանապարհային քարտեզը. Պյոտր Սվիտալսկի

«Մինչև մարտի վերջ կունենանք ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման ճանապարհային քարտեզը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզի շուրջ երկկողմ աշխատանքի ներկայիս փուլին:

 «Որոշակի ժամանակ պահանջվեց, բայց ես պետք է հավաստիացնեմ, որ մենք՝ որպես ԵՄ, խոստացել էինք մեր մեկնաբանություններն ու առաջարկությունները մինչև հունվարի վերջը ներկայացնել և մենք իրականացրել ենք մեր խոստումը: Հունվարի վերջին օրը ԵՄ ծառայությունների մեկնաբանությունները փոխանցվեցին հայկական կողմին:

Հասկանում եմ, որ մեր հայ գործընկերները խորապես ներգրավված են քննարկումների մեջ, որոնք վերաբերում են Բրյուսելից ստացված առաջարկություններին և մեկնաբանություններին, գիտեմ, որ միջգերատեսչական հանձնաժողովի հանդիպումներ են տեղի ունենում, այն հանձնաժողովի, որը պատասխանատու է համաձայնագրի իրականացման համար, և մինչև մարտի վերջ կունենանք համաձայնագրի իրագործման ճանապարհային քարտեզը, հաստատում ու համաձայնություն կունենանք՝ նախքան մեր գործընկերության հանձնաժողովի նիստը, ինչը, կարծում եմ՝ խոստացումնալից սցենար է: Մենք ուրախ ենք, որ այն փոխանակումներն ու շփումները, որ ունենք մեր հայ գործընկերների հետ, շատ արդյունավետ են, կառուցողական, կենտրոնանում են տարբեր գործնական քայլերի վրա:

ԵՄ-ն պատրաստում է աջակցության կոնկրետ փաթեթ՝ այս ճանապարհային քարտեզի իրագործման գործընթացի համար, և բարեկամական մթնոլորտում քննարկում ենք աջակցության տարբեր ձևաչափերը: Մենք շատ մոտ ենք համաձայնելու, այսպես կոչված, Թվինինգ ծրագրերի վերաբերյալ:

Դրանք այնպիսի ծրագրեր են, որոնք հիմնված են անհատ անդամ պետությունների ներգրավման վրա՝ տարբեր հաստատությունների մակարդակով, որոնք սատարում են մեր գործընկեր պետություններին կոնկրետ ոլորտներում: Նրանք իրենց փորձով են կիսվում, տրամադրում են իրենց խորհրդատվությունը, և այլն: Ես կարծում եմ, որ մենք շատ մոտ ենք արդեն մեկնարկը տալու առնվազն մի քանի Թվինինգ ծրագրի, որպեսզի սատարենք մեր համաձայնագրի իրագործմանը: Եվս մեկ հարց, որը քննարկում ենք այս պահին և առաջ ենք անցել` բարձր մակարդակի խորհրդատուների ներգրավումն է ԵՄ տարբեր անդամ պետություններից, ինչը կօգնի ՀՀ-ին աջակցել, այսպես կոչված, տարբեր ոլորտային խնդիրների կարգավորման գործում համաձայնագրի շրջանակում»,- տեղեկացրեց դեսպան Սվիտալսկին:

Դեսանը լավատես է համաձայնագրի իրականացման առումով, ասաց՝  իրագործման ամբողջական մեխանիզմը, տրամադրվող աջակության մեխանիզմները մի քանի ամսից կլինեն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ