06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Սիրիա զորախումբ ուղարկելը իր մեջ լրջագույն խնդիրներ ունի. քաղաքագետ /տեսանյութ/

Քաղաքագետ Արա Պապյանը սահմանադրության փոփոխության անհրաժեշտություն իհարկե տեսնում է:

«Հարցն այն է, թե այդ փոփոխությունն ինչ խորության պետք է լինի: Շատ հարցերով լինելով Լևոն Տեր-Պետրոսյանի հետ համաձայն՝ ես գտնում եմ, որ պետք է վերադառնանք կիսանախագահական  համակարգի, որ ժողովուրդը կարողանա ընտրություն կատարել»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:

Վերջինիս խոսքով՝  օրենսդիր իշխանությունից ածանցվում է  գործադիր իշխանությունը և նոր սահմանադրության ընդունմանը պետք է նախորդեն  լուրջ քննարկումները:

Անդրադառնալով Հայաստանի կողմից Սիրիա հումանիտար զորախումբ  ուղարկելուն՝ Պապյանն ասաց, որ Սիրիա ուղարկած զորախումբը աշխարհը այնքան էլ որպես հումանիտար խումբ չի ընկալում, որովհետև դա ՊՆ զորախումբ է:

«Ես գտնում եմ, որ սա իր մեջ լրջագույն խնդիրներ ունի: Որոշակի բացասական հետևանքներ դեռ չկան, բայց նախանշաններ կան: Հայաստանը ակամայից ներքաշվում է իսլամական ահաբեկչության դեմ պայքարի մեջ, և նրանք այդպես էլ ընկալում են դա: Նրանց ասել են, որ այս քրիստոնյա հայերը եկել են և ձեր դեմ են կռվում և նրանք այդպես են մտածում»,-ասաց Պապյանը:

Մանրամաները՝ տեսանյութում;

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ