23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ուսուցիչները դժգոհում են՝ իրենց աշխատավարձը վերջին անգամ 2008-ին է բարձրացել

«Մեր աշխատավարձը վերջին անգամ 2008 թվականին է բարձրացել», – հրավիրված ասուլիսում այսօր դժգոհում էին մի խումբ ուսուցիչներ ու պնդում՝ ոլորտում խնդիրները շատ են, դրանք օր առաջ պետք է լուծել:

«Աշխատավարձերի վերանայման խնդիրը ուսուցչի ծանրաբեռնվածության վերագնահատման խնդիրն է և աշակերտների իրավունքներից բխող կրթության համակարգի կազմակերպման խնդիրն է։ Ուսուցչի աշխատավարձը օպտիմալացումով բարձրացնել, ուսուցչին ծանրաբեռնել և որպես բեռնաձի օգտագործել ուղղակի չի կարելի, դրանով մենք կրթություն, կրթության որակ չենք կարող ապահովել։ Ծանրաբեռնված ուսուցիչը, ամենամեծ ցանկության դեպքում անգամ, ամենամեծ նվիրումի դեպքում անգամ, կրթության որակ ապահովել չի կարող։ Ես չեմ ուզում հավատալ, չեմ էլ ուզում կասկածել նրանց արդար ու բարի մղումներին։ Ուզում եմ հավատալ, որ էս մարդիկ եկել են և ուզում են ինչ-որ բան փոխել, իսկապես ուզում եմ հավատալ», – հայտարարեց ուսուցիչներից մեկը։

Հարցին՝ 2008-ից մինչև հեղափոխությունը երբևէ այս խնդիրների մասին այսպես բարձրաձայնե՞լ են, եթե այո՝ ի՞նչ պատասխան են ստացել, պատասխանեցին՝ այո, խոսել են. – «Ես խոսել եմ և՛ հեղափոխությունից առաջ, և՛ հեղափոխությունից հետո։ Մենք բազմիցս, տարիներ շարունակ բարձրաձայնել ենք խնդիրները և՛ լրատվամիջոցներով, և՛ ասուլիսներով, և՛ տարբեր հարթակներում, սակայն չեն ստացել լուծումներ»։

Ցածր աշխատավարձով, առավելագույնը 35-հոգանոց դասարաններում 45 րոպեի ընթացքում որակյալ կրթություն ապահովելը, ըստ ուսուցիչների, անհնար է: Ուսուցիչներից մեկն ասաց՝ եթե ներառական կրթությունը դառնում է համընդհանուր, ինչպե՞ս այսօրինակ խիտ դասարանում իրենք կկարողանան աշխատել զարգացման առանձնահատկություն ունեցող երեխաների հետ, որոնք անհատական կրթության կարիք ունեն:

«Մեզ հետաքրքրում է և մենք ցանկանում ենք իմանալ՝ որքանո՞վ են պաշտպանված ներառվող երեխայի իրավունքները, չէ՞ որ հենց ներառական կրթության երեխաները ունեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, և հնարավո՞ր է արդյոք նման խտության դասարաններում ապահովել այդ երեխաների իրավունքը», – նշեց ուսուցիչներից մեկը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ