Կարող են բանակն ու ոստիկանությունը հանձնել «սեքյուրիթի դրիմզին»
Պետության կառավարումը մասնավորին հանձնելու հեռանկարը
Կառավարությունը որոշում է ընդունել, որ Բանակում սննդի կազմակերպումը հանձնեն մասնավոր ընկերություններին, այն հիմնավորմամբ թե դրանով կբարձրանա սննդի կազմակերպման արդյունավետությունը։
Այսինքն կառավարությունը խոստովանում է, որ պետությունը այնքան ապաշնորհ կազմակերպիչ է, որ չի կարող նույնիսկ բանակի սնունդը կզմակերպել։
Այս կոնտեքստում, կարող են ընդհանարապես բանակն ու ոստիկանությունը հանձնել մասնավոր ընկերությունների՝ ասենք սեքուրիթի դրիմզ սպը-ին, կամ կոռուպցիոն ռիսկերը բացառելու համար միջազգային մրցույթ հայտարարեն և բանակը հանձնեն անվտանգության ոլորտում համաշխարհային առաջատար որևէ ֆիրմայի, ինչպե՞ս կենսաթոշակները հանձնեցին արտասահմանան մասնավոր ֆոնդերին։
Իսկ երբ պարզվի որ կառավարության ծրագիրը ձախողվում է, ապա կարող են պետության ղեկավարումն էլ հանձնել մասնավորի՝ ասենք Կոկա-կոլա ֆիրմային։
Վահան Իշխանյան